ԱՄԷ–Հայաստան հանդիպումը չեղարկվել է, Հայաստան-Բելառուս հանդիպման օրը հայտնի է
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ.
«Հարգելի՛ երկրպագուներ, հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տիրող լարված և անկայուն իրավիճակը՝ մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է:
Վերահաստատում ենք, որ Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ ժամը 18:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում»:
Նշենք, որ Հայաստան-Բելառուս հանդիպման տոմսերի վաճառքը մեկնարկել է մարտի 19-ին: Յուրաքանչյուր անձ կարող է գնել Հայաստան-Բելառուս խաղի ոչ ավելի, քան 4 տոմս:

