Արթուր Դավթյանը՝ Աշխարհի գավաթի հաղթող. Հայ մարմնամարզիկների եռագույն տրիումֆը Կահիրեում
Կահիրեում ընթացող սպորտային մարմնամարզության 2026 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը հերթական անգամ ապացուցեց իր բարձր կարգը: Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը հենացատկի վարժությունում նվաճեց ոսկե մեդալ:
Արթուր Դավթյանը եզրափակչում վաստակեց 14.666 միավոր՝ զբաղեցնելով առաջին պատվավոր հորիզոնականը: Նրան հաջորդեց Ղազախստանի ներկայացուցիչ Ասան Սալիմովը (14.083 միավոր), իսկ լավագույն եռյակը եզրափակեց Յոնաս Դանեկը Չեխիայից (14.016 միավոր):
Այսպիսով, Հայաստանի մարմնամարզության հավաքականը փայլուն կերպով ավարտեց ելույթները Կահիրեում՝ նվաճելով ընդհանուր 3 մեդալ՝ 2 ոսկի և 1 արծաթ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին էր կանգնել Համլետ Մանուկյանը, ով ոսկե մեդալ էր նվաճել նժույգթափերում, իսկ Արթուր Ավետիսյանը արծաթե մեդալակիր էր դարձել օղակների վրա վարժությունում:

