Արտակ Օսեյանը ճանաչվել է նոյեմբեր ամսվա լավագույն մարզիչ

Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը ճանաչվել է նոյեմբեր ամսվա լավագույն մարզիչ՝ երկրպագուների, սպորտային լրագրողների և մեկնաբանների քվեարկության արդյունքներով:

Եվ դա պատահական չէ: Նոյեմբերին «Փյունիկ»-ը 4 խաղում վաստակել էր 10 միավոր՝ դառնալով այդ ցուցանիշով առաջնության բացարձակ առաջատարը: Հաղթանակներ, գոլեր, դրամատիկ պահեր՝ թիմը պարզապես անկասելի էր:

Քվեարկության արդյունքներով երկրորդ հորիզոնականում է «Ուրարտու»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Վան»-ի մարզիչ Արթուր Ասոյանը: