Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը կմասնակցի EYBL հեղինակավոր մրցաշարին

Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի ակումբային հավաքականը պատրաստվում է կարևոր միջազգային ստուգատեսի: Ապրիլի 1-ից 5-ը Վրաստանի Թելավի քաղաքում մեր ընտրանին կմասնակցի Եվրոպական պատանեկան բասկետբոլի լիգայի (EYBL) հերթական փուլին:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ մրցաշարի այս փուլում հայ բասկետբոլիստների մրցակիցները կլինեն Վրաստանի, Լատվիայի և Ղազախստանի ուժեղագույն ակումբային թիմերը:

Մարզչական շտաբը և թիմի կազմը

Հավաքականը մրցավայր կմեկնի գլխավոր մարզիչ Վարդան Խաչատրյանի գլխավորությամբ: Մարզչի օգնականն է Լևոն Սարմազյանը:

Հայաստանի պատիվը Թելավիում կպաշտպանեն հետևյալ մարզիկները.

  • Դավիդ Զոհրաբյան— «Կիլիկիա»
  • Առնոյ Բաղդադյան— «Կիլիկիա»
  • Ալեքսանդր Աբրահամյան— «Միրաք»
  • Նարեկ Դանիելյան— ԽՄՕՄՄ
  • Գագիկ Ծառուկյան— «Շենգավիթ»
  • Գևորգ Հայրապետյան— «Շենգավիթ»
  • Հովհաննես Օրդանյան— «Պատրիոտ»
  • Հովհաննես Կոստիկյան— ԽՄՕՄՄ
  • Հայկ Քերոբյան— «Պատրիոտ»
  • Ռոբերտ Աստոյան— «Արթիկ»
  • Միխայիլ Պետրով— «Գելեքսի Կրասնոյարսկ»
  • Դմիտրի Աջյան— «Ռեուտով Մոսկվա»

EYBL-ը համարվում է եվրոպական պատանեկան բասկետբոլի ամենահեղինակավոր հարթակներից մեկը, որը հնարավորություն է տալիս երիտասարդ մարզիկներին ձեռք բերել միջազգային փորձ և մրցել ուժեղագույն դպրոցների ներկայացուցիչների հետ: