Էլմիրա Կարապետյանը` Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային 4-րդը օրը մեդալաշատ է Հայաստանի ընտրանու համար:
Օդամղիչ ատրճանակ կանանց սոլո մրցաձևում Էլմիրա Կարապետյանը` հաղթահարելով որակավորման փուլն ու հետո նաև կիսաեզրափակիչը` դուրս եկավ եզրափակիչ: Ոսկե մեդալի համար պայքարում Կարապետյանն ուժերը չափեց Հունգարիայի ներկայացուցիչ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Վերոնիկա Մայորի հետ և զիջեց 12:15 հաշվով:
Էլմիրա Կարապետյանը երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է դառնում:

