Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը՝ Մ23 Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ23 հավաքականի անդամ Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

60 կգ քաշային կարգի եզրափակչում Աղաջանյանը 9։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ:

Գոտեմարտն ավարտվել է ժամանակից շուտ՝ 9:0 հաշվով՝ հօգուտ հայ մարզիկի։
Մինչ եզրափակիչ հասնելը հայ ըմբիշը պայքարից դուրս է թողել Ֆրանսիայի (9:0), Լեհաստանի (10:8) և Դանիայի (9:1) ներկայացուցիչներին։