Խայտառակ պարտություն. Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով զիջեց Պորտուգալիային

Հրաշք տեղի չունեցավ. Հայաստանի ազգային հավաքականն խայտառակ պարտությամբ ավարտեց պայքարը Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլում: 

F խմբի վերջին տուրում Եղիշե Մելիքյանի թիմն արտագնա խաղում 1-9 հաշվով պարտվեց Պորտուգալիայի ընտրանուն: Մեր թիմից միակ գոլը խփեց Էդուարդ Սպերցյանը: 

Այո, մրցակիցը շատ ուժեղ է և քիչ էր հավանականությունը, որ մեր հավաքականը այս փորձությունից հաղթանակով դուրս կգա, բայց 9:1 հաշիվը հայ ֆուտբոլասերներին ուղղակի տապալեց:
«Դա շատ ցավալի էր։ Մենք դեռ պատրաստ չենք նման մակարդակի վրա խաղալու»,- հետխաղյա մամուլի ասուլիսում հայտարարեց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:

Նրա խոսքով, պարտության պատճառները թիմի սխալներն էին, մասնավորապես, երկրորդ և երրորդ գոլերը եկան սխալներից հետո.

«Մենք նման բան չէինք սպասում: Թիմը դեռ պատրաստ չէ դիմակայելու նման մակարդակի ճնշմանը, ֆուտբոլիստները դեռ հոգեբանորեն պատրաստ չեն այս մակարդակի»,- հավելեց Եղիշե Մելիքյանը։

 

Մելիքյանի խոսքով խաղերին։ Նման պարզ սխալները ցույց են տալիս, որ ինքնավստահության պակաս կա»։

Ցավոք, ևս մեկ հնարավորություն՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը, հօդս ցնդեց: Պետք է սպասենք ևս մի քանի տարի, դասեր քաղենք սխալներից և գուցե մի քանի տարի հետո, վերջապես, այդ հնարավորությունն ունենանք: