Հաղթանակի սպասումով. Հայաստան-Հունգարիա խաղին մնաց ընդամենը մեկ օր
Նոյեմբերը հայ ֆուտբոլասերների համար հարուստ ամիս է, քանի որ մեր ազգային հավաքականը միանգամից երկու կարևոր խաղ ունի: Վաաղը՝ նոյեմբերի 13-ին, Եղիշե Մելիքյանի թիմը կհանդիպի Հունգարիային:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ Հրանտ Լեոն Ռանոսը, Գեորգի Հարությունյանը և Ստյոպա Մկրտչյանը արդեն Երևանում են, ազգային հավաքականի ճամբարում: Նրանց են միացել նաև Էդուարդ Սպերցյանն ու Նաիր Տիկնիզյանը: Տղաները պատրաստ են մրցակցին սեփական դաշտում դիմավորել ըստ արժանվույն ու հաղթանակ բերել հավաքականին:
Եվ այսպես, Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման Հայաստան–Հունգարիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Իսկ ընդամենը երեք օր անց մեր թիմը կխաղա նաև Պորտուգալիայի դեմ՝ որակավորման փուլի վերջին հանդիպմանը:
Հիշեցնենք, հոկտեմբերին Բուդապեշտի «Պուշկաշ Արենա»-ում մեր հավաքականը 2։0 հաշվով պարտվել էր Հունգարիային: Վստահ ենք՝ այս հանդիպումը, հայրենի հողում, մեզ բոլորիս հաղթանակ կբերի:

