Հայաստանի երկու հեծանվորդներ վերապատրաստում կանցնեն Պորտուգալիայում

Հայաստանի ներկայացուցչական թիմի երկու երիտասարդ հեծանվորդներ՝ Արթուր Վարելջյանը և Ալեն Միրզոյանը, հրավիրվել են մասնակցելու միջազգային վերապատրաստման ծրագրի, որը անցկացվում է Պորտուգալիայի Անադիա քաղաքում՝ դեկտեմբերի 2-ից 15-ը։

Ծրագրի իրականացումը կազմակերպում են Հեծանվային սպորտի միջազգային ֆեդերացիան և Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիան, տեղեկացնում է ՀՍՕՄՄ-ի ֆեյսբուքյան էջը։

Վերապատրաստման ընթացքում մարզիկները ոչ միայն կավարտեն ուսումնամարզական փուլը, այլև կստանան հնարավորություն մասնակցելու երկու միջազգային մրցաշարի՝ ստանալով մրցակցային կարևոր փորձ։