Հայաստանի ծանրամարտի առաջնությունը կկայանա բոլոր առաջատարների մասնակցությամբ

Այս տարի Հայաստանի ծանրամարտի առաջնությանը կմասնակցեն 110 ծանրորդներ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Ներքին առաջնությանը մասնակցելու են երկրի առաջատար ծանրորդները՝ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ, ինչպես նաև միջազգային մրցաշարերի բազմակի մեդալակիրներ։

Փետրվարի 12-ին առաջնության մեկնարկի նախօրեին կկայանա տեխնիկական ու հակադոպինգային սեմինար, իսկ բուն մրցաշարը մեկնարկելու է փետրվարի 13-ին՝ «Սպորտի կառավարման» կենտրոնում։

Մուտքն առաջնության համար անվճար է և բաց բոլորի համար։