Հայացքների մենամարտ. Ծառուկյանն ու Հուքերը պատրաստ են հանդիպել Դոհայում
Կատարի մայրաքաղաք Դոհայում UFC Fight Night 265 մրցաշարից առաջ կայացել է թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համարը, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի և նույն քաշային կարգի վեցերորդ համարը, Նոր Զելանդիան ներկայացնող Դեն Հուկերի միջև, հայացքների առաջին մենամարտը։
Ծառուկյանի և Հուքերի միջև մենամարտը լինելու է UFC Fight Night 265-ի գլխավոր իրադարձությունը, որը կկայանա նոյեմբերի 22-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ին։
Ծառուկյանը վերջին անգամ օկտագոն է մտել 2024 թվականի գարնանը, երբ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Չարլզ Օլիվեյրային։ Հունվարին Արմանը հրաժարվել էր Իսլամ Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտից՝ վնասվածքի պատճառով։
35-ամյա Հուքերը վերջին անգամ մրցել է 2024 թվականի օգոստոսին՝ միաձայն որոշմամբ հաղթելով Մատեուշ Գամրոտին։
Նշենք, որ Ծառուկյանի հաշվին 22 հաղթանակ և 3 պարտություն է, Հուքերն ունի 24 հաղթանակ և 12 պարտություն:

