Հայտնի են սեղանի թենիսի Հայաստանի նոր չեմպիոնները. «Դինամոյում» կայացել է մեծահասակների առաջնությունը
Երևանի «Դինամո» մարզադահլիճում կայացել է սեղանի թենիսի Հայաստանի մեծահասակների անհատական առաջնությունը։ Տարվա գլխավոր ստուգատեսին մասնակցել են հանրապետության ուժեղագույն մարզիկները Երևանից և մարզերից՝ պայքարելով չեմպիոնական տիտղոսների և մրցանակային տեղերի համար։
Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիան ամփոփել է մրցաշարի արդյունքները և ներկայացրել հաղթողների ու մրցանակակիրների ցանկը.
Տղամարդկանց մրցաշար
Մենախաղ
🥇 Ավետ Վասիլյան
🥈 Հովհաննես Ջույհակյան
🥉 Էդգար Ռաֆայելյան
Զուգախաղ
🥇 Էդգար Ռաֆայելյան – Հովհաննես Ջույհակյան
🥈 Էրիկ Ապրիյան – Մնացական Ղազարյան
🥉 Ավետ Վասիլյան – Էդուարդ Հակոբյան
Կանանց մրցաշար
Մենախաղ
🥇 Մարիամ Համբարձումյան
🥈 Ռիմա Խլղաթյան
🥉 Մանե Ղազարյան
Զուգախաղ
🥇 Ռիմա Խլղաթյան – Մանե Ղազարյան
🥈 Մարիամ Համբարձումյան – Մարինա Գալստյան
🥉 Լիանա Մակուրդումովա – Անի Գևորգյան
Առաջնությունը ևս մեկ անգամ փաստեց Հայաստանում սեղանի թենիսի զարգացման բարձր մակարդակը և մարզիկների միջև առկա առողջ մրցակցությունը։ Հաղթողները հնարավորություն կստանան ներկայացնելու երկիրը միջազգային առաջիկա մրցաշարերում։

