Հայտնի են Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչի մասնակիցները
Մայիսի 2-ից 3-ը կայացան Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի փլեյ-օֆֆի 1/4 եզրափակիչի պատասխան հանդիպումները:
«Լոգիկոնը» 4:3 հաշվով առավելության հասավ «Աթլետիկ Երևանի» նկատմամբ: Դիմակայության առաջին մրցավեճում Վլադիմիր Մարգարյանի թիմը ևս հաղթել էր՝ 4:2:
Դարձայլ խոշոր հաշվով հաղթեց կանոնավոր առաջնության առաջատար «Յունիսպորտը»՝ 36:2 «Ալաշկերտի» դեմ պատասխան մրցավեճում: 8 գոլ խփեց Պուտրուս Վասիլևը:
«Սիեվնն» էլ 16:1 հաշվով գերազանցեց «Թիմ Ագրոյին»՝ նույնպես ստանալով կիսաեզրափակիչի ուղեգիր:
Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խումբ, փլեյ-օֆֆ, 1/4 եզրափակիչ
«Աթլետիկ Երևան» — «Լոգիկոն»՝ 3:4
«Ալաշկերտ» — «Յունիսպորտ»՝ 2:36
«Թիմ Ագրո» — «Սիեվն»՝ 1:16
«ՊրոԴեվ» — «Երևան»՝ չկայացած («Երևանը» կիսաեզրափակիչում է):

