Հայտնի է ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականի ԱԱ-2027 ընտրական փուլի հանդիպումների ժամանակացույցը
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականն իմացել է 2027 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում իր մրցակիցներին։ Թիմը հայտնվել է C6 խմբում, որտեղ կհանդիպի Ղազախստանի և Բելառուսի թիմերի հետ։
ՀՖՖ մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ C6 խմբի ընտրական փուլում Հայաստանի կանանց հավաքականն իր ելույթները կսկսի 2026 թվականի մարտի 3-ին՝ հյուրընկալվելով Ղազախստանին։ Չորս օր անց՝ մարտի 7-ին, Ղազախստանը կհյուրընկալի Բելառուսին, իսկ ապրիլի 14-ին Հայաստանը տանը կխաղա Բելառուսի թիմի հետ։ Ապրիլի 18-ին Բելառուսը կհյուրընկալի Ղազախստանին, որից հետո հունիսի 5-ին հայուհիները կրկին տանը կհանդիպեն Ղազախստանի հավաքականի հետ։ Խմբի վերջին հանդիպումը տեղի կունենա հունիսի 9-ին, երբ Բելառուսը կհյուրընդունի Հայաստանի հավաքականին։

