Հայ ձյուդոիստները կմասնակցեն Թբիլիսիի «Մեծ սաղավարտ» մրցաշարին
Ձյուդոյի Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է գարնանային մրցաշրջանի կարևորագույն մեկնարկներից մեկին։ Հովհաննես Դավթյանի գլխավորած թիմն արդեն ավարտել է Չեխիայի Նիմբուրգ քաղաքում անցկացված օլիմպիական մարզումային ճամբարի հավաքը և վերադարձել Երևան։
Ըստ ՀԱՕԿ լրատվականի՝ մարտի 18-ին մեր ընտրանին կմեկնի Վրաստանի մայրաքաղաք, որտեղ մարտի 19-23-ը կկայանա հեղինակավոր «Մեծ սաղավարտ» (Grand Slam) միջազգային մրցաշարը։
Հայաստանը Թբիլիսիում կներկայացնեն 4 մարզիկներ.
- Վահե Աղասյան (60 կգ)
- Մարտին Բադալյան (60 կգ)
- Արտակ Թորոսյան (73 կգ)
- Գոռ Կարապետյան (100 կգ)
Մրցաշարի ավարտից հետո հայ ձյուդոիստները կմնան Թբիլիսիում՝ մասնակցելու նաև միջազգային կարճատև ուսումնամարզական հավաքի՝ մարզավիճակը պահպանելու և փորձի փոխանակման նպատակով։

