Հրաձգության ԵԱ. Հայաստանի տղամարդկանց թիմը դարձավ ոսկե մեդալակիր

Եվրոպայի առաջնության շարժվող թիրախ մրցաձևում Հայաստանի տղամարդկանց ընտրանին թիմային հաշվարկում դարձավ ոսկե մեդալակիր։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից:

Տղամարդկանց թիմը (Հովհաննես Մարգարյան, Հայկ Մինասյան, Գոռ Խաչատրյան) դարձավ թիմային պայքարի ոսկե մեդալակիրներ: