Ձմեռային օլիմպիական խաղեր. ի՞նչ նոր կարգավորումներ են սպասվում

Հաշված շաբաթներ են  մնացել «Միլանո Կորտինա – 2026» ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկին: Աշխարհը սպասում է այս ձմռան գլխավոր սպորտային իրադարձության մեկնարկին, վերջին նախապատրաստություններն են ընթանում:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից տեղեկանում ենք, որ ստուգատեսի հակադոպինգային հսկողությունը կսկսվի օդանավակայաններում: Նախատեսվում է մարզիկների ուղեբեռի ստուգումներ անցկացնել Իտալիա ժամանելուն պես, և այս մոտեցումը  առաջին անգամ կկիրառվի օլիմպիական խաղերում:

Ընդհանրապես, 2026-ը կդառնա մի շարք նորարարական միջոցառումների հարթակ: Օրինակ, տարեվերջին Հռոմում բացվել է նոր, ժամանակակից հակադոպինգային լաբորատորիա: Նախագիծը ներառում է մոտ 18.9 միլիոն դոլարի ներդրում, ինչը զգալիորեն ամրապնդում է մրցումների ընթացքում տեղում թեստավորման հնարավորությունները:
Այսպիսով, «Միլանո Կորտինա 2026»-ը ձևավորվում է որպես նոր հակադոպինգային պրակտիկայի փորձարկման հարթակ: Առանց անմեղության կանխավարկածը խաթարելու կամ գործող կարգավորիչ շրջանակը փոփոխելու: