Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի հնգակի չեմպիոն

Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնությունում նվաճեց 5-րդ ոսկե մեդալը: 2026 թվականի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում Մալխաս Ամոյանը հաղթեց վրացի Ռամազ Զոիձեին 1-1 հաշվով՝ վաստակած առաջին միավորի շնորհիվ։

Սա անցյալ տարվա եզրափակչի կրկնությունն էր, որտեղ Ամոյանը կրկին հաղթեց 3-1 հաշվով։

Հիշեցնենք, որ Ամոյանը հինգ տարի անընդմեջ Եվրոպայի լավագույն ըմբիշն է 77 կգ քաշային կարգում։

Շնորհավորում ենք մեր մարզիկին և ողջ հայությանը: Մեզ հաղթանակներ շատ են պետք: