Միքայել Միքայելյանը Ձմեռային օլիմպիական խաղերում առաջ անցավ գրեթե վեց տասնյակ մրցակիցներից
Միլանի ձմեռային օլիմպիական խաղերում իր մրցելույթը ավարտեց դահուկավազորդ Միքայել Միքայելյանը:
10 կմ ազատ ոճի 113 ներկայացուցիչներ պայքարեցին առաջատարների խմբում հայտնվելու համար: Նման նպատակով ասպարեզ ելավ նաև աշոցքցի մեր մարզիկը: Եվ նա իրեն վատ չդրսևորեց. մրցատարածությունը անցավ 23:06.4 ժամանակում և եզրագիծը հատեց 54-րդ արդյունքով:
ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ չեմպիոնի պատվին արժանացավ սկանդինավյան երկրի մարզիկը: Նա նորվեգացի Յոհանես Կլեբոն էր, որը ցույց տվեց 20:36.2 ցուցանիշ: Ի դեպ, սա աշխարհի 15 –ակի չեմպիոն Կլեբոյի օլիմպիական խաղերում նվաճած չեմպիոնական ութերորդ ոսկե դափնին էր:
Շարունակում ենք հետևել այս ձմռան գլխավոր սպորտային միջոցառմանը և երկրպագել մեր մարզիկներին: Առջևում շատ վառ և դինամիկ ելույթներ են սպասվում:

