«Նոան» պարտվեց, բայց դուրս եկավ փլեյ-օֆֆ

Կոնֆերենցիաների լիգայի վերջին տուրում Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոան» Լեհաստանի Լյուբլինում մրցեց Ուկրաինայի չեմպիոն Կիևի «Դինամոյի» հետ։ Ցավոք, մեր թիմը պարտություն կրեց 0:2 հաշվով:

«Նոա»-ի դարպասները գրավեցին ուկրաինացի հարձակվողներ Վլադիսլավ Կաբաևը և Մատվեյ Պոնոմարենկոն։

Սակայն մի լավ փաստ այս ամենում կա. «Նոան» 8 միավորով գրավեց 19-րդ տեղը և ստացավ փլեյ-օֆֆ-ի ուղեգիր։

Նախախաղային ասուլիսի ժամանակ «Դինամո»-ի մարզիչն ու ֆուտբոլիստները բարձր էին գնահատել մեր թիմը և նշել, որ «Նոա»-ն ուժեղ թիմ է: Մասնավորապես, ֆուտբոլիստ Միկոլա Միխայլենկոն հայտարարել է.

«Գիտենք, որ «Նոա»-ն լավ թիմ է, որն ունի հրաշալի ֆուտբոլիստներ: Մեզ հեշտ հանդիպում չի սպասվում»: