Ռանոսը նորամուտն է նշել «Այնտրախտ Բրաունշվայգ»-ի կազմում

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Գրանտ-Լեոն Ռանոսը նորամուտն է նշել «Այնտրախտ Բրաունշվայգ»-ի կազմում։

Նշենք, որ Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» Երկրորդ Բունդսլիգան ներկայացնող ակուկբ է տեղափոխվել վերջերս, որը մինչև 2026թ. հուլիսի 1-ը կվարձակալի 22-ամյա ֆուտբոլիստին, սակայն  վարձակալության ավարտին չի ունենա Ռանոսի տրանսֆերը գնելու պայմանագրային իրավունք։

22-ամյա հայ ֆուտբոլիստը առաջին անգամ դաշտ է դուրս եկել նոր թիմի կազմում Գերմանիայի Երկրորդ Բունդեսլիգայի 21-րդ տուրի շրջանակում՝ «Արմինիա Բիլեֆելդ»-ի դեմ խաղում, որն անցել է լարված պայքարում և ավարտվել «Արմինիա Բիլեֆելդ»-ի հաղթանակով՝ 3:2 հաշվով։ Ռանոսը խաղացել է 31 րոպե։

Ի դեպ, Transfermarkt-ը 1 միլիոն եվրո է գնահատում հարձակվողի տրանֆերային արժեքը։