Ռաֆայել Մասումյանը կարիերան կշարունակի ԱՄՆ-ում

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքական հրավիրված եւ Մ-18 հավաքականի խաղացող Ռաֆայել Մասումյանը կարիերան կշարունակի է NCAA Division I-ում: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:  

 

17-ամյա բասկետբոլիստը միացել է Էվանսվիլի համալսարանի թիմին։ Մասումյանը Հայաստանի Մ-16 եւ Մ-18 հավաքականների կազմում դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության բրոնզե մեդալակիր եւ այժմ հնարավորություն է ստացել խաղալ ԱՄՆ-ի համալսարանական բասկետբոլի ամենաբարձր մակարդակում։