Սպերցյանը՝ ՌՊԼ-ի 21-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

ՌՊԼ. Սպերցյանը՝ 21-րդ տուրի խորհրդանշական հավաքականում Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է ռուսական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի խորհրդանշական հավաքականում՝ championat.com-ի վարկածով։ 

«Կրասնոդարը» Սպերցյանի դուբլի շնորհիվ տնային հանդիպմանը 2:1 հաշվով հաղթել է «Սոչիին» և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Սպերցյանը գոլեր է խփել 5-րդ և 90+5-րդ րոպեներին (վերջինը՝ 11-մետրանոցից), ինչը նրան դարձրել է խաղի գլխավոր հերոսներից մեկը։

Խորհրդանշական հավաքականը championat.com-ի տարբերակով հետևյալն է.

Դարպասապահ՝ Ալեքսանդր Դյոգտև («Սոչի»)։

Պաշտպաններ՝ Խուան Կասերես («Դինամո Մոսկվա»), Իգոր Վույաչիչ («Ռուբին»), Քևին Անդրադե («Բալթիկա»), Դուգլաս Սանտոս («Զենիթ»)։

Կիսապաշտպաններ՝ Ռենալդո Սեֆաս («Պարի Նիժնի Նովգորոդ»), Պեդրո («Զենիթ»), Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»), Ռուսլան Բեզրուկով («Ռուբին»)։

Հարձակվողներ՝ Արտյոմ Ձյուբա («Ակրոն»), Բրայան Խիլ («Բալթիկա»)։

Գլխավոր մարզիչ՝ Ֆրանկ Արտիգա («Ռուբին»)։