Սպերցյանը ճանաչվել է ռուսական Պրեմիեր լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ռուսական Պրեմիեր լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստն է ճանաչվել՝ Transfermarkt-ի վարկածով։

Հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։ Նույնքան է նաև Մոսկվայի «Լոկոմոտիվի» ռուս կիսապաշտպան Ալեքսեյ Բատրակովի տրանսֆերային արժեքը։

Հիշեցնենք, 25-ամյա ֆուտբոլիստի ու «Կրասնոդարի» միջև պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2029թ․ հունիսի 30-ը։
Աղյուսակը հետևյալ տեսքն ունի.

1-2. Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»)՝ 25 միլիոն եվրո

1-2. Ալեքսեյ Բատրակով («Լոկոմոտիվ»)՝ 25 միլիոն եվրո

  1. Լուիս Էնրիկե («Զենիթ»)՝ 24 միլիոն եվրո
  2. Մատվեյ Կիսլյակ (ԲԿՄԱ)՝ 20 միլիոն եվրո

5-6. Ժերսոն («Զենիթ»)՝ 18 միլիոն եվրո

5-6. Ժեդսոն Ֆերնանդեշ («Սպարտակ»)՝ 18 միլիոն եվրո

7-9. Պեդրո («Զենիթ»)՝ 15 միլիոն եվրո

7-9. Վենդել («Զենիթ»)՝ 15 միլիոն եվրո

7-9. Կոնստանտին Տյուկավին («Դինամո»)՝ 15 միլիոն եվրո

10. Մաքսիմ Գլուշենկով («Զենիթ»)՝ 14 միլիոն եվրո: