«Goris Open». Մանուէլ Պետրոսյանն ու Միքայել Միքայելյանը միանձնյա գլխավորում են մրցաշարային աղյուսակը

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարը մոտենում է եզրագծին։ 7-րդ խաղափուլի արդյունքներով՝ երկու խմբերում էլ ձևավորվել են միանձնյա առաջատարներ։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, A խմբում վստահ ելույթներ է ունենում գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը։ Նա իր ակտիվում ունի 6 միավոր և միանձնյա գլխավորում է աղյուսակը։
Առաջատարին կրնկակոխ հետապնդում են և ընդամենը կես միավորով (5.5) են զիջում միջազգային վարպետ Էրիկ Գասպարյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Էդգար Հայրապետյանը։

B խմբում նույնպես պայքարը թեժ է։ Այստեղ 6 միավորով միանձնյա առաջատարը Միքայել Միքայելյանն է։
Նրանից կես միավորով ետ են մնում և 5.5-ական միավոր ունեն միանգամից չորս շախմատիստ՝

  • Համայակ Ստեփանյանը,
  • ՖԻԴԵ-ի վարպետ Վարդան Մովսիսյանը,
  • Վարդան Քարամյանը,
  • Մելինե Հարությունյանը։

Հիշեցնենք, որ «Goris Open» միջազգային մրցաշարը մեկնարկել է նոյեմբերի 11-ին և կավարտվի նոյեմբերի 21-ին։