Բենզինի գինը շարունակում է մնալ «կայուն ծանր»
Վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ-ում բենզինի գինը կայուն տեսք ունի: Այն չի էժանացել և դեռ չի թանկացել: Գնային տատանումներ այս շուկայում նկատելի չեն, և մարդ չգիտի՝ բարեբախտաբար, թե՞ դժբախտաբար:
Պաշտոնական վիճակագրությունն էլ պնդում է, թե 2025 թվականի նոյեմբերին Հայաստանում բենզինը, 2024 թվականի նոյեմբերի համեմատ, էժանացել է 1.4%-ով, իսկ դիզելային վառելիքը՝ 1.2%-ով։
Հայաստանի վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալների համաձայն, բենզինի և դիզելային վառելիքի գները 2025 թվականի նոյեմբերին, նույն թվականի հոկտեմբերի համեմատ, նվազել են, համապատասխանաբար, 0.6%-ով և 1.6%-ով։ Նոյեմբերին, անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ, գները նվազել են 0.9%-ով։

