Հայաստանի բանկերը բարգավաճում են. 2025-ը շահութաբեր տարի էր
Հայաստանի բանկերի վարկային պորտֆելը 2025 թվականին կազմել է շուրջ 7.9 տրլն դրամ, որի գերակշիռ մասը՝ 23.2 տոկոսը, սպառողական վարկերն են:
Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի խոսքով՝ 2025 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի բանկերի վարկային պորտֆելը կազմել է 7 տրլն 870 մլրդ դրամ: Ամենամեծը սպառողական վարկերի ծավալն է՝ ընդհանուրի 23.2 տոկոսը կամ 1 տրլն 907 մլրդ 520 մլն դրամ:
Ծավալով երկրորդը հիփոթեքային վարկերն են՝ 21.3 տոկոս կամ 1 տրլն 665 մլրդ 545 մլն դրամ: Հաջորդ դիրքերում են շինարարության վարկերը՝ 859 մլրդ 952 մլն, սպասարկման և այլ ոլորտների վարկերը՝ 836 մլրդ 816 մլն, առևտրի ոլորտի համար վարկերը՝ 732 մլրդ 649 մլն, արդյունաբերության վարկավորումը՝ 728 մլրդ 301 մլն, գյուղատնտեսական վարկերը՝ 404 մլրդ 505 մլն դրամ: Մնացած բոլոր ոլորտների վարկավորման ընդհանուր ծավալը 9.9 տոկոս է:
Ֆիզանձանց տրամադրված վարկերի ծավալը նախորդ տարվա համեմատ նվազելով 2 տոկոսով՝ կազմել է 44 տոկոս: Փոխարենը 25 տոկոսով ավելացել է իրավաբանական անձանց վարկավորումը՝ 56 տոկոս:
Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալն ավելացել է շուրջ 400 մլրդ դրամով կամ 22.4 տոկոսով՝ կազմելով մոտ 2 տրլն 175 մլրդ դրամ:

