Հայաստանի միջազգային պահուստները հոկտեմբերին հասել են նոր ռեկորդային մակարդակի՝ 4.3 մլրդ դոլար
Հայաստանի համախառն միջազգային պահուստները (ՀՄՊ) 2025թ. հոկտեմբերին հասել են նոր ռեկորդային մակարդակի ՝ 4.289 մլրդ դոլար՝ տարեկան կտրվածքով ավելանալով 20% — ով կամ 715.7 մլն դոլարով, մինչդեռ, մեկ տարի առաջ արձանագրվել էր 14.2% կամ 592.2 մլն դոլարի անկում: Այսպիսով՝ ՀՄՊ-ը գերազանցել է նախկին պատմական առավելագույնը՝ 4.220 մլրդ դոլար, որն արձանագրվել էր 2023թ. օգոստոսին: Այդ մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները:
Դրանց առյուծի բաժինը՝ 4.286 մլրդ դոլարը, բաժին է ընկնում արտաքին ակտիվներին, իսկ SDR-ի մասնաբաժինը ԱՄՀ-ում կազմել է 2.7 մլն դոլար: Կարգավորիչի հաշվետվության համաձայն, տարեկան կտրվածքով (2025թ. սեպտեմբերը՝ 2024թ. սեպտեմբերի նկատմամբ) արտաքին ակտիվներն աճել են 20.2% — ով, իսկ ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժինը նվազել է 70.7% — ով, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ արձանագրվել է հակառակ պատկեր․ ակտիվների անկումը՝ 14,4 իսկ ԱՄՀ-ում SDR-ի աճը՝ 16 անգամ:

