Հայտարարվել է Նորագավիթի էստակադայի շինարարության մրցույթը
Նորագավիթի էստակադայի հետ կապված շինարարության մրցույթն արդեն հայտարարվել է։ Մրցույթի բացումը նախատեսված է մարտի 30-ին: Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետի խորհրդական Անետա Բաբայանը:
Նախնական նախագծային արժեքը կազմում է ավելի քան 1 մլրդ դրամ։
Նշվում է, որ այս ծրագրով մրցույթները հայտարարվում են դեռևս առանց ֆինանսական միջոցների ապահովման. տեխնիկական հսկողության մրցութային փաթեթն արդեն գնումների վարչությունում է:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի «բազմաչարչար» վատ հանգույցը այս էստակադայով վերջնական լուծում կստանա։ Այն կբեռնաթափի Արարատյան խճուղին Նորագավիթ փողոցին կապող հատվածը:

