Հոկտեմբերին Հայաստանում կատարվել է ավելի քան 22,7 հազար գործարք անշարժ գույքի շուկայում

Հոկտեմբերին անշարժ գույքի շուկայում կատարվել է 22 738 գործարք: Համեմատության համար նշենք, որ 2024 թվականի հոկտեմբերին կատարվել է 22 120 գործարք, իսկ սույն թվականի սեպտեմբերին կատարվել է 20 984 գործարքի համեմատ։

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, հաշվետու ամսում ամենից շատ գործարքներ կատարվել են Երևանում՝ 7 405 (ընդհանուր թվի 32.6%-ը), իսկ ամենաքիչը՝ Վայոց Ձորում՝ 338 (1.5%)։ Կոտայքում կատարվել է 4 158 գործարք (18.3%), Արարատում՝ 1 992 (8.8%), Արմավիրում՝ 1 899 (8.4%), Լոռիում՝ 1 417 (6.2%), Արագածոտնում՝ 1 371 (6%), Շիրակում՝ 1 154 (5.1%), Գեղարքունիքում՝ 1 114 (4.9%), Տավուշում՝ 1 085 (4.8%) և Սյունիքում՝ 805 (3.4%)։

Գերակշռում են անշարժ գույքի օտարման գործարքները՝ 8 899 (ընդհանուր թվի 39.1%-ը), այդ թվում՝ 6 206 առքուվաճառքի գործարք, 2 363՝ նվիրատվության, 49՝ փոխանակման։

Հոկտեմբերին անշարժ գույքի շուկայի ընդհանուր գործարքների թվից ամենամեծ քանակը բաժին է ընկել հողի հետ կապված գործարքներին՝ 8 042 (35.4%)։ Կատարվել է նաև 6 842 գործարք բազմաբնակարան շենքերում գտնվող բնակարանների հետ (30.1%), 4 841 գործարք բնակելի տների հետ (21.3%), 1 709 գործարք հասարակական նշանակության շենքերի հետ (7.5%), 855 գործարք ավտոտնակների հետ (3.7%) և 449 գործարք արտադրական նշանակության շենքերի հետ (2%):