Բռնցքամարտի լեգենդը. Վլադիմիր Ենգիբարյանի անվան փողոց կունենանք

Երևանը կունենա ԽՍՀՄ բռնցքամարտիկ, օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անունով փողոց: Համապատասխան որոշումը կայացրել է Երևանի ավագանին:

Մասնավորապես, Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթի 1-ին փողոցը՝ բոլոր փակուղիներով (1-ինից մինչև 5-րդ), կկրի հայ նշանավոր մարզիկի անունը:

Նոր անվանումը կլինի հետևյալ ձևով.

  •  Վլադիմիր Ենգիբարյան փողոց
  •  Վլադիմիր Ենգիբարյան փողոց, 1-ին փակուղի
  •  Վլադիմիր Ենգիբարյան փողոց, 2-րդ փակուղի
  •  Վլադիմիր Ենգիբարյան փողոց, 3-րդ փակուղի
  •  Վլադիմիր Ենգիբարյան փողոց, 4-րդ փակուղի
  •  Վլադիմիր Ենգիբարյան փողոց, 5-րդ փակուղի

Վլադիմիր Ենգիբարյանը ծնվել է Երևանում 1932 թվականին, բռնցքամարտով զբաղվել է 14 տարեկանից: 1956 թվականին նա դարձավ Մելբուռնի օլիմպիական խաղերի չեմպիոն  և մինչ օրս մնում է մեր տարածաշրջանի առաջին ու դեռևս միակ բռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը:

Իր կարիերայի ընթացքում նա անցկացրել է 267 մենամարտ և հաղթանակ տարել դրանցից  255-ում, ոչ մի անգամ նոկդաունի չենթարկվելով: Վլադիմիր Ենգիբարյան, իրական լեգենդ: