Կառավարությունը փակեց «Շողակաթ» հեռուստաընկերությունը
Ցավոք, «Շողակաթ» հեռուստաընկերությունը հունվարի 1-ից այլևս չի գործի: Տևական ժամանակ է ՀՀ իշխանությունը ակնկարկում էր այս մասին և ահա Կառավարությունն այդ որոշումն ընդունեց:
Այսպիսով, «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն կլուծարվի մասին որոշում կայացրեց։ Խոսքը «Շողակաթ» հեռուստաընկերության մասին է։
Այն ստեղծվել է ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի որոշմամբ, ընկերության գործունեության հիմնական տեսակը հոգևոր և մշակութային հեռուստատեսային հաղորդումների արտադրությունն ու հեռարձակումն է։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ լուծարման հիմք է հանդիսանում 2025 թ. հոկտեմբերի 24-ի «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը։
Ազգային ժողովը դեռ հոկտեմբերի 24-ին ընդունել էր «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն անելու նախագիծը, որով նախատեսվում է հանրային հեռարձակողների թիվը նվազեցնել՝ հասցնելով երկուսի՝ միևնույն ժամանակ վերացնելով նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր պարունակելու պահանջը։ Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, կանխատեսելի էր, որ խոսքը հոգևոր–մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերությունից հրաժարվելու և այն հանրային հեռարձակողների շարքից դուրս թողնելու մասին է։

