Հայկական կարևոր տարեթվերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027թթ. օրացույցում
ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր 2026–2027 թվականների կարևոր ամսաթվերի օրացույցում ներառել է Հայաստանին անմիջականորեն առնչվող երկու իրադարձություն՝ ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակը և Երևանի Հանրապետության հրապարակի կառուցման 100-ամյակը։
Այս ամսաթվերի ներառումը հնարավորություն է տալիս ներկայացնելու Հայաստանը միջազգային լսարանին՝ գիտության, լեզվի և ճարտարապետության միջոցով։ 2026–2027 թվականներին Հրաչյա Աճառյանի անունը և Հանրապետության հրապարակի պատմությունը կդառնան ցուցահանդեսների, հանդիպումների և կրթական ծրագրերի թեմա տարբեր երկրներում։ Այսպիսով, Հայաստանի մտավոր և ճարտարապետական ժառանգությունը կգերազանցի ազգային սահմանները և կհասնի նոր լսարանի։
Աճառյանը ուսումնասիրել է հայերեն բարբառները, նրանց պատմությունն ու արդի վիճակը և իր հետազոտություններով հիմնադրել ու զարգացրել հայագիտության այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են հայոց լեզվի պատմությունը և հայ բարբառագիտությունը:
Նշենք, որ 1998թ. ի վեր Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում ներառվել է Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված 31 հոբելյանական տարեթիվ:

