Մարիամ Թորոսյանը՝ Cartier Women’s Initiative-ի կրկնակի մրցանակակիր
Safe YOU-ի հիմնադիր հայուհի Մարիամ Թորոսյանը համաշխարհային կին առաջնորդների շարքում է։
Մարիամ Թորոսյանի աշխատանքը 2023-ին արժանացել էր Տարածաշրջանային մրցանակի, իսկ երկու տարի անց՝ Impact Award-ի՝ գնահատելով այն առաջընթացը, որը գրանցվել է առաջին ճանաչումից ի վեր։ Սա փաստում է՝ Safe YOU-ն ոչ միայն տեխնոլոգիա է, այլև կյանքեր փրկող և ճակատագրեր փոխող գործիք։
Safe You հավելվածի հիմնական նշանակությունը վտանգի պահին ծառայել որպես օգնության գործիք։ Այն նպատակ ունի արհեստական բանականության և նորագույն տեխնոլոգիաների միջոցով պայքարել կանանց նկատմամբ բռնության դեմ։
Ի դեպ, բացի Հայաստանից, Safe YOU հավելվածը գործարկվել է մի շարք երկրներում՝ Վրաստանում, Ռումինիայում, Լեհաստանում, ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգում, Հյուսիսային Իրաքում և այլն:

