Մոպեդների համար ԱՊՊԱ–ն ևս կդառնա պարտադիր

ՀՀ կառավարությունը վերջապես որոշել է երթևեկության բոլոր մասնակիցների իրավունքները հավասարեցնել: Հնարավոր է առաջիկայում ճանապարհներին արտոնյալներ այլևս չեն լինի. խոսքը մոպեդների մասին է:

Առաջարկվում է մոպեդների, տրիցիկլների և քվադրիցիկլների համար պարտադիր դարձնել ավտոքաղաքացիական պատասխանատվության ապահովագրությունը (ԱՊՊԱ)։ ՀՀ կառավարության նիստում նախագիծը հավանության է արժանացել և առաջիկայում կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։

Հիշեցնենք, որ գործող օրենքի համաձայն՝ ԱՊՊԱ-ն պարտադիր է միայն պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների համար և հաստատված ցանկի մեջ նշված տրանսպորտային միջոցները չկային։ Ըստ փոփոխության հիմնավորման, վերջին տարիներին նման տրանսպորտային միջոցների թիվը զգալիորեն աճել է, հատկապես սննդի առաքման ծառայություններում, բայց դրանց ապահովագրումն այդքան էլ տարածված չէ։