Wizz Air-ի թռիչքների արգելքի մասին լուրերը կեղծ են

Վերջին օրերին տարածվում է սխալ տեղեկատվություն այն մասին, թե իբր Wizz Air ավիաընկերության օդանավերը տեխնիկական անսարքությունների պատճառով արգելք ունեն թռիչքներ իրականացնելու։ Այս մասին հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն։

«Տեղեկացնում ենք, որ վերոգրյալ տեղեկատվությունը սուտ է և տարածվում է ընկերության հեղինակությանը հարված հասցնելու նպատակով։

Նշենք, որ Wizz Air ավիաընկերությունը, որպես Եվրոպայի առաջատար լոուքոսթ փոխադրողներից մեկը, Airline Ratings միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից կրկին ընդգրկվել է աշխարհի 50 ամենաանվտանգ ավիաընկերությունների շարքում և 10 ամենաանվտանգ լոուքոսթ ավիաընկերությունների ցանկում։

Airline Ratings-ը համարվում է ավիացիոն անվտանգության, ծառայությունների որակի և ուղևորների գնահատականների ոլորտում համաշխարհային հեղինակավոր աղբյուր»,- հայտնել են կառույցից:

Իսկ մենք հիշեցնենք, որ Եվրոպան բոլորիս համար ավելի հասանելի դարձրած Wizz Air ավիաընկերությունը շարունակում է լավ լուրերով ուրախացնել. Ամռանը Երևանից մատչելի գնով և ուղիղ չվերթով հնարավոր կլինի մեկնել Լոնդոն և Հռոդոս: Անհամբեր սպասում ենք այլ ուղղություններ: