«Աշուղների երկխոսություն». բացառիկ համերգ՝ նվիրված Աշուղ Ջիվանուն և Աշուղ Հավասուն
Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը բացառիկ համերգ է պատրաստել աշուղական երգի սիրահարներին: Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը կներկայացնի Ջիվանու և Հավասու աշուղական ավանդույթների ամբողջ հմայքը՝ կենդանի ու հզոր կատարումներով, վառ երաժշտական շնչով և անմոռանալի զգացողություններով, որոնք երկար կմնան ձեր սրտերում։
Սա բացառիկ համերգ է` նվիրված Աշուղ Ջիվանու 180 և Աշուղ Հավասու 130-ամյակներին։
Մեներգիչներ` Վարդան Բադալյան, Դավիթ Խաչատրյան, Մարինե Նանայան, Աբել Աբելյան, Հերիքնազ Պոլոյան:
Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Նորայր Դավթյան /ՀՀ վաստակավոր արտիստ/
Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրեն` Արմեն Սարգսյան
Համերգը տեղի կունենա փետրվարի 27, 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Բաց չթողնեք ձեր հնարավորությունը՝ մասնակից լինելու «Աշուղների երկխոսությանը»:

