Լեգենդի վերադարձը. Հրանտ Թոխատյանը կրկին վառում է բեմի լույսերը

Երկարատև դադարից հետո, որը երկար էր թվում երկրպագուների համար, ժողովրդական սիրելի դերասան Հրանտ Թոխատյանը կրկին վառում է բեմի լույսերը։ Նրա վերադարձը իսկական իրադարձություն դարձավ, իսկ դրա համար ընտրված ներկայացումը այն կյանքի մի դրվագն է, որն այսօր մենք ապրում ենք։ Բեմում նրա կողքին է խարիզմատիկ Սամվել Թոփալյանը, և այս դուետային քիմիան արդեն պայթեցրել է դահլիճները։ Սեպտեմբերյան առաջին ներկայացումն անցավ հիանալի. ծափահարություններ, ուրախության արցունքներ և այն զգացողությունը, կարծես հին ընկեր է վերադարձել։

Գևորգ Ալթունյանի պիեսի հիման վրա Արթուր Սահակյանի բեմադրած «Առաքել» ներկայացումը մի տեսակ հայելին է այսօրվա Հայաստանի։ 44-օրյա պատերազմից հետո ծնված ներկայացումը մեր առջև դնում է գլխավոր հարցը. Ո՞վ կփրկի մեզ, եթե ոչ մենք ինքներս։

Սամվել Թոփալյանի գլխավոր հերոսը՝ Տիգրան Մխիթարյանը, «Մարտական խաչ» I աստիճանի շքանշանակիր է, ով կորցրել է կյանքի համը մարտերից հետո։ Նրա աշխարհ է ներխուժում խորհրդավոր Առաքելը՝ Թոխատյանի մարմնավորմամբ, մի կերպար, որը նրա առջև դնում է հավերժական ընտրություն՝ հանձնվե՞լ, թե՞ պայքարել։

Թոխատյանի առանցքային մենախոսությունը դիպուկ է. «Մենք սպասում ենք, որ ինչ-որ մեկը կգա և կփրկի մեզ։ Բայց փրկությունը մեր մեջ է։ Երբ հասկանանք, որ ուժը միասնության մեջ է, կյանքն ու պայքարը կդառնան ավելի հեշտ»։