Հայաստանում առաջին անգամ կներկայացվի կրկեսային էքշն-շոու XTREME

Հունվարը մոտենում է ավարտին, ցրտաշունչ օրերից հետո մեր օրգանիզմը ուզում է արագանալ: Իսկ ի՞նչը լավագույնս կարող է դրան նպաստել: Ճիշտ է, էքստրիմը: Դրա հովանավորը Վարդանյան եղբայրների կրկեսն է:

Եվ այսպես, միջազգային մակարդակի էքստրեմալ կրկեսային էքշն-շոու XTREME առաջին անգամ կներկայացվի Հայաստանում ՝ հունվարի 31-ից:

XTREME-ը ադրենալինի, կրակի, արագության և մարդկային հնարավորությունների իրական պայթյուն է։

Մեկ բեմում՝ աշխարհի ամենավտանգավոր և ամենատեսարժան կրկեսային ժանրերը։

Հանդիսատեսին սպասվում է՝ մոտո-գունդ, մահվան անիվ, կրակ և բարձրություն: Կազմակերպիչները խոստանում են ժամանակակից բեմադրություն, հզոր լուսային լուծումներ, կինեմատոգրաֆիկ էֆեկտներ:

Շոուն նախատեսված է ընտանիքների, էքստրիմի և ադրենալինի սիրահարների, և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են տեսնել 21-րդ դարի իրական կրկեսը։

Հունվարի 31-ից: Տոմսերի արժեքը՝ 2,500–9,000 դրամ:

Հասցե՝ Հաղթանակի զբոսայգի (Մայր Հայաստան հուշարձանի մոտ)