Մեծն Սկորսեզեի հայ ուսուցիչը. ո՞վ է նա
Ո՞վ չի լսել Մարտին Սկորսեզեի անունը, առավել ևս չի տեսել նրա ֆիլմերը: Իսկ գիտեի՞ք, որ Սկորսեզեի պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում նրան ուղեկցել են հայերը, նրա ստեղծագործական ուղին առանց հայերի մասնակցության չի անցել:
Apple TV+ MR.SCORSESE-ի համար նախատեսված սերիալում մեծ ռեժիսորը հիշում է իր նախկին մենթորին՝ NYU-ի կինոյի հայ-ամերիկյան պրոֆեսոր Հայկ Մանուկյանին: Նա պատմում է, որ Մանուկյանին առաջին անգամ լսել է NYU-ի դասախոսության ժամանակ և ապշել նրա էներգիայով.
«Նա այնպիսի կրքով էր խոսում կինոյում նարատիվի մասին, որ ես անմիջապես հասկացա, թե որտեղ նա է, այնտեղ ուզում եմ լինել նաև ես: Եվ իմ ճանապարհը հետևյալն է եղել՝ հորից, քահանայից նրա մոտ»,- պատմել է Սկորսեզեն:
Աշխարհին «Տաքսիստը», «Իռլանդացին», «Ուրացողները» և այլ շեդևրներ նվիրած Սկորսեզեն հայտարարել է, որ Մանուկյանի դասերն իր կյանքի «ամենաարժեքավոր նվերն է» եղել, նա կարևոր դեր է խաղացել NYU-ի կինոարտադրության զարգացման գործում և դարձել է ռեժիսորների մի ամբողջ սերնդի դաստիարակ, այդ թվում՝ իր: 1967 թվականին Մանուկյանը դարձել է Սկորսեզեի առաջին լիամետրաժ ֆիլմի համապրոդյուսերը, իսկ 1980 թվականին Սկորսեզեն երկու Օսկարի արժանացած «Կատաղած ցուլը» ֆիլմը նվիրել է իր ուսուցչին՝ «սիրով և հարգանքով»։
2020-ին Սկորսեզեն կրկին հիշատակել է Մանուկյանին Rolex-ի գովազդային հոլովակում, որը նվիրված էր դաստիարակներին, ովքեր ազդել են նրա ճանապարհի վրա: Apple TV+վավերագրական սերիալն ընդգծում է այն խորը և երկարատև ազդեցությունը, որ Մանուկյանն ունեցել է Սկորսեզեի կայացման և, ընդհանրապես, ամերիկյան կինոյի զարգացման վրա:

