Մեկնարկում է Երևանյան 3-րդ միջազգային թատերական փառատոնը
Մեկնարկել է Երևանյան միջազգային թատերական փառատոնը, որը կանցկացվի նոյեմբերի 19-30-ը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ «Ստեղծարարություն հանուն խաղաղ աշխարհի» կարգախոսի ներքո:
Փառատոնը կարևոր իրադարձություն է հայաստանյան թատերական կյանքի գունապնակի հարստացման և ոլորտի զարգացման առումով: Հայ հանդիսատեսին այս տարի փառատոնը ներկայանում է ոչ միայն դիտարժան ներկայացումներով, այլև բացառիկ համագործակցային ծրագրերով։ Առաջիկա օրերի ընթացքում կներկայացվեն արտերկրի լավագույն թատրոններն ու ներկայացումները: Մասնավորապես, Սունդուկյանի անվան թատրոնի բեմում հնարավորություն կա դիտելու Վրաստանի և Թուրքիայի թատերախմբերը, որոնք կհանդիպեն այստեղ՝ Հայաստանը որպես մշակութային խաչմերուկ տարածաշրջանի համար գաղափարի շուրջ։
Ի՞նչ ներկայացնումներ կարելի է դիտել այս օրերին: Բեմում կներկայացվեն «Քեռի Վանյա» և «Լիր արքա» ներկայացումները՝ «Լիթ մուն» թատերական ընկերության մատուցմամբ (ԱՄՆ)։ Ծրագրում ընդգրկված է նաև յուրահատուկ ընտանեկան ներկայացում-աշխատարան՝ նախատեսված ութ տարեկանից բարձր արվեստասերների համար։
Փառատոնին հանդես կգան նաև Սոս Սարգսյան անվան համազգային թատրոնը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը։

