«Արարատ» ակումբի նիգերիացի նորեկները

Երեւանի «Արարատին» են միացել նիգերիացի ֆուտբոլիստներ Հենդսոմ Ալեքսանդերն ու Այոմիդե Էնիալաֆիան:

Հանդսոմ Ալեքսանդերը կենտրոնական պաշտպան է: Նա «Արարատում» կխաղա 90 համարի մարզաշապիկով:

Այոմիդե Էնիալաֆիան եզրային կիսապաշտպան է: Նա «Արարատում» կխաղա 21 համարի մարզաշապիկով:

Ֆուտբոլիստներն «Արարատ» են տեղափոխվել նիգերիական «Գոլդեն Բութ» ակումբից: