Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը Դուբայից մեդալով է վերադառնում
Հայաստանը ևս մեկ մեդալ ունի. բռնցքամարտի հավաքականի անդամ Դավիթ Չալոյանը դարձավ IBA-ի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում ընթացող IBA-ի կազմակերպած բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում գերծանր քաշային Դավիթ Չալոյանը մրցեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Արման Մախանովի հետ ու զիջեց նրան` դառնալով աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր:
Նշենք, որ IBA բռնցքամարտի աշխարհի առաջնությունը Դուբայում անցկացվեց դեկտեմբերի 2-13-ը՝ 8 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով: Առաջին տեղը զբաղեցրած բռնցքամարտիկները արժանացան 300 հազար դոլար, երկրորդը` 150 հազար, երրորդը` 75 հազար և չորրորդը` 10 հազար դոլար մրցանակի, որից 50 տոկոսը կլինի բռնցքամարտիկինը, 25-ական տոկոսը մարզիչներինը ու ազգային ֆեդերացիաներինը:

