Եվրոպայի երիտասարդական առաջնություն. հայ մարզիկների արդյունքները վեց տուրից հետո
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում շարունակվում է շախմատի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը (8-18 տարեկան տղաների և աղջիկների)։ Մրցաշարի ավարտին մնացել է երեք տուր։
Մինչև 16 տարեկանների անվանակարգում միջազգային վարպետ Բենիկ Աղասարովը վաստակել է 5 միավոր և կիսում է 2-6-րդ տեղերը։
Մինչև 18 տարեկանների անվանակարգում ՖԻԴԵ-ի գրոսմայստեր Վահե Սուքիասյանը և միջազգային վարպետ Ռոբերտ Ֆիլիպոսյանն ունեն 4.5-ական միավոր և կիսում են 3-8-րդ տեղերը։
Մինչև 14 տարեկանների անվանակարգում ՖԻԴԵ-ի գրոսմայստեր Տիգրան Համբարձումյանը վաստակել է 4.5 միավոր և կիսում է 7-15-րդ տեղերը։
Մինչև 10 տարեկանների անվանակարգում Դավիթ Մելքոնյանը և Համլետ Հարությունյանն ունեն 4.5-ական միավոր և կիսում են 9-18-րդ տեղերը։
Մինչև 8 տարեկանների անվանակարգում Մանվել Վարդանյանը և Դավիթ Դալալոյանը վաստակել են 4.5-ական միավոր և կիսում են 7-13-րդ տեղերը։

