Լավագույնը. կրկին ու նորից Սպերցյանի մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Էդուարդ Սպերցյանի անունը կրկին ԶԼՄ-ների առաջին էջերում է: Մեր ֆուտբոլիստը ճանաչվել է «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի 2025/26 մրցաշրջանի առաջին հատվածի լավագույն ֆուտբոլիստ:
Սպերցյանը քվեարկության արդյունքում հավաքել է 43,67 տոկոս ձայն ու մեծ առավելությամբ առաջին տեղում է: Նշվում է, որ ընթացիկ մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը դարձել է 8 գոլի ու 12 արդյունավետ փոխանցման հեղինակ, և մրցաշրջանի առաջին հատվածից հետո «Կրասնոդար»-ը գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը:
Հիշեցնենք, բոլորովին վերջերս Haytime-ը գրել էր, որ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ռուսական Պրեմիեր լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստն է ճանաչվել: Հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։ Նույնքան է նաև Մոսկվայի «Լոկոմոտիվի» ռուս կիսապաշտպան Ալեքսեյ Բատրակովի տրանսֆերային արժեքը։