Հայաստանի ֆուտզալի հավաքականը հաղթանակ է տարել Երևանում ընկերական մրցաշարում
Հայաստանի ֆուտզալի ազգային թիմը հաջողությամբ ավարտեց Երևանում անցկացված ընկերական մրցաշարը:
Մրցաշարի վերջին տուրում Հայաստանի թիմը մրցել է Վրաստանի ֆուտզալի հավաքականի հետ և հաղթել 3:1 հաշվով: Նախորդ խաղերում Հայաստանի թիմը հաղթանակ է տարել նաև Մոլդովայի և Ղրղզստանի հավաքականների նկատմամբ:
Հիշեցնենք, որ հունվարին Հայաստանի ֆուտզալի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:

