Հայտնի են Հայաստանի բասկետբոլի տարբեր տարիքային հավաքականների մրցակիցները ԵԱ-ներում

Գերմանիայում կայացել են ՖԻԲԱ-ի տարբեր տարիքայինների բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների վիճակահանությունները: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հայաստանի Մ18 հավաքականը ընդգրկվել է Եվրոպայի C դիվիզիոնի A ենթախմբում, որտեղ կմրցի

Կոսովոյի, Անդորրայի և Ջիբրալթարի հավաքականների հետ։

Մ18 հավաքականի հանդիպումները կկայանան 2026 թվականի հուլիսի 21–26-ը, Շկոդրայում (Ալբանիա)։

Հայաստանի Մ20 հավաքականը ընդգրկվել է Եվրոպայի B դիվիզիոնի C ենթախմբում, որտեղ մրցակիցներն են

Իսլանդիայի, Պորտուգալիայի, Կոսովոյի, Բոսնիա և Հերցեգովինայի և Կիպրոսի հավաքականները։

Մ20 հավաքականի հանդիպումները կկայանան 2026 թվականի հուլիսի 10–19-ը, Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում:

Հայաստանի կանանց Մ16 հավաքականը ընդգրկվել է C դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Ալբանիայի, Մոլդովայի և Ջիբրալթարի հավաքականների հետ։

Մ16 կանանց Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության հանդիպումները կկայանան 2026 թվականի հուլիսի 7–12-ը, Թա-Քալիում (Մալթա)։

Հայաստանի կանանց Մ18 հավաքականը ևս ընդգրկվել է C դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ մրցակիցներն են Կոսովոյի, Վրաստանի և Ջիբրալթարի թիմերը։

Մ18 կանանց Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության հանդիպումները կանցկացվեն հուլիսի 21–26-ը, Պեժայում (Կոսովո)։

Գերմանիայի Ֆրայզինգ քաղաքում կայացավ մինչև 16 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության վիճակահանությունը: Մրցաշարն այս ամառ կանցկացվի Երևանում։

Հայաստանի տղամարդկանց Մ16 հավաքականը ընդգրկվել է B խմբում, որտեղ կմրցի

Ջիբրալթարի, Անդորրայի, Մալթայի և Մոնակոյի հավաքականների հետ։

Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը կկայանա 2026 թվականի հուլիսի 4–12-ը Երևանում: Առաջնությանը կմասնակցի 9 երկիր: