Հովհաննես Բաչկովը դուրս եկավ IBA աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չորսակի չեմպիոն և աշխարհի առաջնությունների չորսակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը հասավ IBA-ի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ:
ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում ընթացող մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը, որը հանդես է գալիս 67 կգ քաշային կարգում, ԱԱ-ի երկրորդ մենամարտում հաղթեց Ղրղզստանի ներկայացուցիչ Ալմազ Օրոզբեկովին 5:0 հաշվով: Այս հաղթանակի շնորհիվ Բաչկովը ապահովեց իր տեղը քառորդ եզրափակիչում:
IBA-ի բռնցքամարտի աշխարհի առաջնությունը ընթանում է Դուբայում դեկտեմբերի 2-ից 13-ը: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 8 միլիոն դոլար՝ առաջնության հաղթողը ստանալու է 300 հազար, երկրորդ տեղը՝ 150 հազար, երրորդ տեղը՝ 75 հազար, իսկ չորրորդը՝ 10 հազար դոլար: Մրցանակների 50 տոկոսը բաժին է հասնում բռնցքամարտիկին, իսկ 25-ական տոկոսը՝ մարզիչներին և ազգային ֆեդերացիաներին:
Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ՝ Օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարերը IBA-ն չի անցկացնում:

