Օլիմպիական խաղերին կմասնակցի Հայաստանի հինգ պատվիրակ

Եվ այսպես, այդ օրը մոտենում է. Իտալիայում փետրվարի 6-ին տեղի կունենա  25–րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացումը: Մասնակիցների թվում կլինեն նաև Հայաստանի հինգ պատվիրակներ:

Ովքե՞ր են արժանացել այդ պատվին՝ ներկայացնել երկիրը գլխավոր և հեղինակավոր մարզական միջոցառմանը: Դահուկավազքում մեր երկրի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդների պայքարում ՝ Հարություն Հարությունյանը, գեղասահքում Կարինա Ակապովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը:

Հիշեցնենք, 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում: Այսպիսով Իտալիան 4-րդ անգամ կհյուրընկալի Օլիմպիական խաղերը:

Ձմեռային Օլիմպիական խաղերն առաջին անգամ անցկացվել են 1924 թվականից: Առաջին խաղերը հյուրընկալել էր ֆրանսիական Շամոնի քաղաքը: Կորտինա դ’Ամպեցոն հեռավոր 1956 թվականին արդեն մեկ անգամ ընդունել է խաղերը: