69 մլն դոլար երկու ամսում. ավելացել են կանխիկի ներմուծման և արտահանման դեպքերը

Ավելացել են կանխիկ դրամական միջոցների ներմուծման և արտահանման դեպքերը: Միայն ընթացիկ տարվա հունվա-փետրվար ամիսներին ֆիզիկական անձանց կողմից իրականացված կանխիկ դրամական միջոցների ներմուծման և արտահանման ավելի քան 450 դեպք է արձանագրվել կամ հայտարարագրվել՝ շուրջ 69 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով։ Դրանցից շուրջ 59.5 մլն ԱՄՆ դոլարի չափով կանխիկ դրամական միջոցները ներմուծվել են Հայաստանի Հանրապետություն, իսկ շուրջ 9.5 մլն ԱՄՆ դոլարի չափով:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակաբար ուժեղացվելու է սահմանով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների նկատմամբ վերահսկողությունը՝ ֆինանսական թափանցիկության ապահովման և հնարավոր իրավախախտումների կանխարգելման նպատակով։

Ուշագրավն այն է, որ ըստ վերլուծությունների՝ կանխիկ դրամական միջոցների զգալի մասը տեղափոխվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից: Չնայած այն հանգամանքին, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակում կանխիկ դրամական միջոցների ներմուծման և արտահանման մասով առանձին կարգավորումներ սահմանված չեն, այնուամենայնիվ, կանխիկ դրամական միջոցների մեծածավալ տեղափոխումը պարունակում է որոշակի ռիսկեր, այդ թվում՝ ստվերային շրջանառության, փողերի լվացման, ապօրինի ֆինանսական հոսքերի կամ այլ իրավախախտումների հնարավորության հետ կապված ռիսկեր։
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 10000 ԱՄՆ դոլարը կամ դրան համարժեք գումարը գերազանցող և սահմանով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցները ենթակա են հայտարարագրման: